пятница, 25 декабря 2009 г.


Պարոն Հայրիկյան, ես մինչև 2008 թվականի մարտի 1-ը, երբ Ձեզ հիշելու ինչ որ առիթ էի ունենում, իմ մոտ սկսում էին հակասական զգացմունքներ առաջանալ: Չնայած վերջին 10 տարիներին Ձեր քաղաքական վարքում բազմաթիվ անգամներ բացասական իրողություններ նկատելով հանդերձ, չէի կարողանում մոռանալ, որ Հայրիկյան ազգանունը երիտասարդ տարիներիս ասոցացնում էի ԻՍԿԱԿԱՆ ԱՆԿԱԽԱԿԱՆԻ կերպարի հետ: Եթե 88-90թթ.-ին Ձեզ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԿԱԽԱԿԱՆ չհամարեի, ապա հաստատ Անկախ Հայաստան պահանջով հայտարարածս հացադուլ ժամանակ, նաև` Ձեր ոտնահարված իրավունքները վերականգնելու պահանջ չէի ներկայացնի: Այն տարիներին ես դրանով հպարտանում էի, բայց հիմա սկսում եմ ամաչել, կամ ավելի ճիշտ` անհարմար եմ զգում, որովհետև հիմա Ձեզ անարժան եմ համարում:

Անարժան չհամարեմ, բա ի՞նչ անեմ, երբ արդեն 10 տարի Ռոբերտ Քոչարյանն ու իր փախնորդ Սերժիկ Սարգսյանը, իրականություն դարձած մեր երազանքը` Անկախ Հայաստանում Սովետական տեսակի բռնապետական ռեժիմ են հաստատում, իսկ երբեմնի «Անկախության Ասպետը» գնացել խարնվել է խոսրովհարությունյանների, արամգասպարիչների ու արտաշեսգեղամյանների տեսակ` հոգով բոլշևիկներին ու ռուսական հատուկ ծառայություններից պատվոգիր ու շքանշան ստացող Սերժիկի համար ժողովրդավարի իմիտացիա ստեղծելով է զբաղված: «Հանրային խորհուրդ» ու եսիմ ինչ զիբիլ…

Ես հիմա ինչպե՞ս Ձեզ, թեքուզ և երբեմնի «Անկախության Ասպետ» համարեմ, երբ Անկախ Հայաստանում քաղբանտարկյալներ գոյություն ունեն, իսկ Դուք լռում եք : Շանթ Հարությունյանը հացադուլի միջոցով Ձեզ ստիպեց իրեն քաղբանտարկյալ ճանանչել…
Անկախ Հայաստանում ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ են դատում, իսկ Դուք լռում եք…
Ես ամաչում եմ Ձեր համար, ես հիմա ամաչում եմ նաև ինձ համար, որ մի ժամանակ կյանքս գրազ կդնեի, եթե որևէ մեկը փորձեր ալել, որ Դուք այսպիսին եք դառնալու:

Հ.Գ. Երբ Դուք հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, մեկմեկու փոխադարձ մեղադրանքներ էիք հասցեյագրում` ԽՍՀՄ ԿԳԲ-ի գործակալ լինելում, ես համամիտ էի Ձեր հետ, որովհետև դրանում համոզվելու սեփական պատճառները ունեի, բայց հիմա սկսում եմ մտածել, որ ոչ միայն Դուք, այլ Անդրանիկ Մարգարյանն նույնպես Ձեզ չի զրպարտել…

среда, 18 июня 2008 г.

суббота, 14 июня 2008 г.